ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Դավիթ Տոնոյան. Ադրբեջանը խախտում է սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերը

Դավիթ Տոնոյան. Ադրբեջանը խախտում է սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերը
08.09.2015 | 11:10

Սեպտեմբերի 3-6-ին Հայաստանում անցկացվեցին «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Սեպտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում տեղի կունենա զորավարժությունների կրակային փուլը, իսկ հոկտեմբերի սկզբին կկազմակերպվի ևս մեկ` «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը` արդեն ՀԱՊԿ շրջանակներում: Ադրբեջանական մամուլով լուրեր են տարածվել, որ սեպտեմբերի 6-13-ին կազմակերպվում են զորավարժություններ, որոնց ընդգրկված են լինելու 65 000 անձնակազմ, 700 միավոր մարտական մեքենաներ, 500 միավոր հրթիռային և հրետանային համակարգեր, 40 միավոր ինքնաթիռներ և ուղղաթիռներ և այլն:
Կա՞ն միջազգային մեխանիզմներ զորավարժությունների քանակական ցուցանիշները վերահսկելու և թափանցիկությունն ապահովելու համար հարցին ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը պատասխանել է. «Սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերը, մասնավորապես` ԵԱՀԿ շրջանակներում, որոնց անդամակցում են և Հայաստանը, և Ադրբեջանը, նախատեսում են զորավարժությունների վերահսկման մեխանիզմներ: Մասնավորապես, Վիեննայի 2011 թ. փաստաթուղթը սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է ծանուցեն մյուս բոլոր մասնակից պետություններին մինչև 9000 մարդ, ներառյալ ապահովման ուժերը կամ մինչև 250 մարտական տանկեր կամ մինչև 500 ՄԶՄ-ներ կամ մինչև 250 ինքնագնաց կամ քարշակող հրետանի, ականանետեր և համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ (100 մմ և ավելի տրամաչափի) որևէ մեկ զորավարժության մասին: Ընդ որում, եթե տվյալ մակարդակի զորավարժությունները նախատեսված չեն եղել նախորդ տարվա պլանով, դրանց անցկացման մասին պետք է ծանուցվի անցկացումից առնվազն 42 օր առաջ»: Ըստ Տոնոյանի, թեպետ ՀՀ-ում անցկացվող «Շանթ» և «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները չեն գերազանցում սահմանաչափերը, թափանցիկության և փոխվստահության ապահովման նկառատումներով ԵԱՀԿ սահմանված ընթացակարգերով հայտարարվել են: «Ինչ վերաբերում է Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, դատելով հրապարակված թվերից, դրանք պետք է հայտարարվեին նախապես, ինչը չի արվել: ՈՒստի սպառազինությունների վերահսկման ոլորտում Հայաստանի և Ադրբեջանի որդեգրած քաղաքականության տարբերության մասին լրացուցիչ մեկնաբանությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ամփոփել է փոխնախարարը:

Դիտվել է՝ 2266

Մեկնաբանություններ